ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԴՈՒԲԱՅ

21.04.2025
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԴՈՒԲԱՅ

ՀՀ Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը և Գեոմատիկայի կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գոհար Հայրապետյանը նախորդ շաբաթ՝ ապրիլի 17-18-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում էին։

«Մայքրոսոֆթի» տեխնոլոգիական կենտրոնում Կոմիտեի ներկայացուցիչները ծանոթացան ժամանակակից աշխատանքային կայանին (modern workstation), դրա հետ կապված անվտանգային և արհեստական բանականության գործիքների կիրառմանը, տեղեկացան «Մայքրոսոֆթի» կողմից առաջարկվող համագործակցային ուղիների մասին։

Քննարկվել են ներկայացված համակարգերի օգտագործման արդյունավետությանը, վարվող քաղաքականությանը, տեղեկատվության փոխանակմանը, տվյալների պահպանության և անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Որոշվել է մեկնարկել նախապատրաստական աշխատանքներ` կապված համակարգերի պիլոտային կիրառման հետ, որի արդյունքում կորոշվի ամբողջական կամ հիբրիդային անցում կատարել «Մայքրոսոֆթի» որոշ ծրագրային լուծումների։