Կոմիտեի ղեկավարն այցելել է «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներ

25.04.2025

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ապրիլի 23-ին աշխատանքային շրջայց է կատարել «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներում:

Ինչպես նախորդ գրասենյակային հանդիպումների ընթացքում, այս անգամ ևս գրասենյակներում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիները կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկեցին կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ստացան իրենց հարցերի պատասխանները։

Հանդիպումներին ներկա էին Կադաստրի կոմիտեի և համայնքային իշխանության պատասխանատուները, իսկ Վեդիում քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էր նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։

Կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղում ծանոթացել է գրասենյակների աշխատանքին, առկա օրակարգային խնդիրներին, զրուցել քաղաքացիների հետ։

Սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը նպատակ ունեն բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել սպասարկման հնարավորությունները: