ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ «ԳՈՐԻՍ» ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
08.07.2025

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 11-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Գորիս» սպասարկման գրասենյակ:
Ժամը 14։00-ին Կադաստրի կոմիտեի Գորիս համայնքի սպասարկման գրասենյակում տեղի կունենա նաև քաղաքացիների ընդունելություն:
Եթե ունեք չպարզաբանված հարցեր, որոնք կցանկանաք անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ապա սպասում ենք ձեզ մեր սպասարկման գրասենյակում, որը ժամանակավորապես գործում է Անկախության փողոց թիվ 3 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքում։