Շրջայց «Կենտրոն» սպասարկման գրասենյակում

25.09.2025

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կոմիտեի պատասխանատուների հետ հերթական շրջայցը կատարեց «Կենտրոն» սպասարկման գրասենյակում, հանդիպեց աշխատակիցներին, լսեց գրասենյակ այցելած քաղաքացիներին:

Պարբերաբար կազմարեպվող նմանատիպ այցերի ընթացքում ուսումնասիրվում են քաղաքացիներին հուզող խնդիրները, տեղում առաջարկվում են լուծման հնարավոր տարբերակներ։

Կոմիտեի ղեկավարի կողմից սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը շարունակական են և հնարավորություն են տալիս մայրաքաղաքի և մարզային գրասենյակներում բարելավել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։