Կոմիտեի ղեկավարն այցելել է «Գավառ» սպասարկման գրասենյակ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը աշխատանքային շրջայց են կատարել «Գավառ» սպասարկման գրասենյակում:
Ինչպես նախորդ մարզային հանդիպումների ընթացքում, այս անգամ ևս գրասենյակում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիները կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկեցին կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ստացան իրենց հարցերի պատասխանները։
Հանդիպմանը ներկա էին Կադաստրի կոմիտեի և համայնքային իշխանության պատասխանատուներ։
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղում ծանոթացել է նաև գրասենյակի աշխատանքային առօրյային, առկա խնդիրներին, զրուցել քաղաքացիների հետ։
Սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը նպատակ ունեն բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել սպասարկման հնարավորությունները: