Մասնագիտական քննարկում-հանդիպում Կադաստրի կոմիտեում

17.11.2025

Կադաստրի կոմիտեում կայացավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին վերաբերող աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ մասնագետներ։

Մասնագիտական քննարկման նպատակն էր կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացի արդյունավետության բարձրացումը և օրենսդրական նախաձեռնության լավարկումը։

Հանդիպմանը ներկա էին կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ղեկավարի տեղակալներ Գևորգ Մանուկյանը և Նանե Ղազարյանը, ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։

Կոմիտեի պատասխանատուները անդրադարձան մասնակիցների բարձրացրած բոլոր հարցերին, ներկայացրեցին պարզաբանումներ, լսեցին և արձանագրեցին վերջիններիս մտահոգություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։