Աշխատանքային խորհրդակցություն

02.12.2025

Դեկտեմբերի 1-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել մանրամասներ կադաստրային քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացի արդյունավետության բարձրացման և լավարկման համար մշակված օրենսդրական բարեփոխումների արդյունքում կոնկրետ դեպքերի լուծման վերաբերյալ։

Առաջիկա ամսվա ընթացքում կմշակվի մեթոդաբանություն տեղեկատվության տրամադրման գործընթացի համար, ըստ որի՝ տեղեկատվությունը պետք է տրամադրվի տվյալների ճշգրտման արդյունքում:

Նշված մեթոդաբանությունը սահմանված ժամկետում կհամաձայնեցվի կոմիտեի ղեկավարի տեղակալների հետ և կներկայացվի կոմիտեի վարչությունների պետերին, որոնք էլ կվերամշակեն այն և կներկայացնեն իրենց ստորաբաժանումների առաջարկությունները:

Գրանցման վարչությունը կներկայացնի հաշվետվություն ստեղծված աշխատանքային խմբի կողմից անշարժ գույքի սահմանափակումները «ARPIS» համակարգ մուտքագրելու ուղղությամբ տարվող աշխատանքների կատարման վերաբերյալ:

Հանձնարարվեց շաբաթական կտրվածքով ներկայացնել հաշվետվություն գեոդեզիայի և հողաշինարարության վարչության կողմից ստացված խոշորացված համայնքների խնդիրների վերլուծության արդյունքում գրանցման գործընթացում հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ՝ ներկայացնելով նաև թվային ցուցանիշներ: