Ազգային Ժողով․ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

03.12.2025
Ազգային Ժողով․ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:

Նախատեսվում է օրենքում կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Առաջարկվող կարգավորումները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետությանը ներգրավվել միջազգային գնահատման շուկայում եւ ստեղծել այնպիսի համակարգ, որն ապահովում է բարձր որակի, վստահելի եւ ներդրումներին նպաստող ծառայությունների մատուցում:

Սահմանվող կարգավորումների արդյունքում ՀՀ որակավորված գնահատողները հնարավորություն կունենան նույն փոխադարձության սկզբունքով իրականացնել համապատասխան գործունեություն այն պետություններում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը նախատեսում են նման հնարավորություն:

Մանրամասները․
http://parliament.am/news.php?cat_id=2&NewsID=23044&year=2025&month=12&day=03&lang=arm&fbclid=IwY2xjawOeWS5leHRuA2FlbQIxMABicmlkETFySkRIZGt5S0pFWjBHb3h1c3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHosvHr7MtBOBqYHoVm6xf_k3ovmPwB_PTIWL3EweMGTiCC9haX4dwT7LLbLI_aem_YJIw3CzB37UnI8Et8AMqWA