Դեկտեմբերի 11-ին Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Եղվարդ» սպասարկման գրասենյակ
09.12.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Եղվարդ» սպասարկման գրասենյակ:
Ժամը 14:30-ից սպասարկման գրասենյակում կոմիտեի ղեկավարը հանդիպումներ կունենա նաև քաղաքացիների հետ:
Եթե ունեք չպարզաբանված հարցեր, որոնք կցանկանաք անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին, ապա սպասում ենք ձեզ «Եղվարդ» սպասարկման գրասենյակում։