Ստեղծվել է հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացված հայտերի գնահատման հանձնաժողով

10.12.2025

Դեկտեմբերի 9-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ղեկավարությամբ կայացավ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմում  ընդգրկվելու համար ներկայացված հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը։

Նորաստեղծ հանձնաժողովը կուսումնասիրի և կգնահատի Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար ներկայացված հայտերը, կդիտարկի դրանց համապատասխանությունը ՀՀ վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշմամբ սահմանված չափանիշներին, կներկայացնի հիմնավոր առաջարկություններ՝ հայտերը մերժելու կամ հայտատուներին խորհրդի կազմում ընդգրկելու վերաբերյալ: