ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է
Հարգելի՛ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեն շարունակում է հայտեր ընդունել՝ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով։
Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի նպատակն է՝ ապահովել բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող կենսունակ միջավայրի ձևավորում՝ խրախուսելով մասնակցային կառավարումը, շահառու խմբերին ներգրավել քաղաքականության մշակմանը և իրականացմանը, ապահովել հանրության հետ արդյունավետ ու թիրախային հաղորդակցություն:
Քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչները կամ ֆիզիկական անձինք, որոնք ցանկություն ունեն այս ձևաչափով ներկայացնել ոլորտում իրականացվող բարեփոխումների, ծրագրերի ու նախաձեռնությունների վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկները, կարող են խորհրդին անդամակցելու հայտերը ներկայացնել կոմիտե՝ grigoryan.andranik@cadastre.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝
060474132 հեռախոսահամարով։ Հարգելի՛ քաղաքացիներ, Կադաստրի կոմիտեն շարունակում է հայտեր ընդունել՝ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի կազմը համալրելու նպատակով։
Հայտի ձևաթղթերը.
https://www.cadastre.am/form_paper։
Հայտեր ներկայացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությանը և ֆիզիկական անձին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել ուղեցույցում.
https://cadastre.am/storage/files/_40.pdf։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 9-ն է։