ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՈւՐԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈւՂԵՐՁԸ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարին Կադաստրի կոմիտեի համար նշանավորվեց հետևողական բարեփոխումների և օրենսդրական կարևոր նախաձեռնությունների իրականացմամբ, համակարգային նշանակության ծրագրերի հաջող ներդրմամբ։ Արձանագրված արդյունքները հնարավոր դարձան երկկողմանի վստահության և աշխատանքային պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարձր պատասխանատվության շնորհիվ։
Տարեմուտը բացառիկ հնարավորություն է՝ արժևորելու անցած ճանապարհը և նոր լիցքերով նախանշելու գալիք տարվա անելիքները: Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի սեփական ուժերի վերաարժևորման, դժվարությունները պատվով հաղթահարելու և հանուն Հայրենիքի ու վաղվա օրվա՝ մեր հավաքական պատասխանատվության ու միասնական վերելքի տարի։
Թող գալիք տարին մեր երկրին պարգևի խաղաղություն, հարատևություն և բարեկեցություն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: