Սուրեն Թովմասյանը այցելել էր «Չարենցավան» սպասարկման գրասենյակ
24.12.2025
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պարբերաբար այցելություններ է ունենում մարզային գրասենյակներ։
Այս անգամ անակնկալ այցը «Չարենցավան» սպասարկման գրասենյակում էր։
Այցերի ընթացքում իմ առաջնահերթ նպատակներն են՝
- ծառայությունների մատուցման որակի գնահատում՝ հերթերի կազմակերպում, սպասարկման ժամկետներ, տեղեկատվության տրամադրում,
- քաղաքացիների հետ անմիջական շփում՝ լսելու հարցերը, դիտարկումները և առաջարկները,
- խնդիրների բացահայտում և արձանագրում՝ գործընթացների կատարելագործման և լուծումների մշակման համար,
- պատասխանատու մոտեցման խթանում՝ որպեսզի սպասարկումը լինի քաղաքացակենտրոն, հստակ և հասանելի։
Պատահական այցերի շրջանակում գործնական պայմաններում գնահատում ենք մատուցվող ծառայությունների որակը։ Այս այցերը թույլ են տալիս առավել իրական պատկեր ստանալ քաղաքացիների սպասարկման ընթացքից, արձանագրել առկա խնդիրներն ու արագ արձագանքման անհրաժեշտությունը։