Կադաստրի կոմիտե դիմումների ներկայացումն իրականացվելու է խորհրդատվական կենտրոններում
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը հունվարի 19-ին Ազգային ժողովի գումարած հերթական նիստում ներկայացրել է Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառված Վարչապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է կառույցի կազմում իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ուղղված կոմիտեի սպասարկման գրասենյակների գործունեության օպտիմալացմանը եւ դրանց փոխարեն խորհրդատվական կենտրոնների ստեղծմանը:
Ղեկավարի տեղակալը ընդգծել է, որ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում:
Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դիմումների ներկայացումն իրականացվելու է ոչ թե սպասարկման գրասենյակներում, այլ խորհրդատվական կենտրոններում:
Նանե Ղազարյանը նշել է, որ աճել է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումների քանակը: Ըստ այդմ՝ 2021 թվականին էլեկտրոնային եղանակով Կադաստրի կոմիտե է ներկայացվել 180.103 դիմում:
2025 թվականին այդ թիվն արդեն աճել է մի քանի անգամ ու կազմել 705.167 դիմում, մինչդեռ թղթային եղանակով ներկայացված դիմումների թիվը եղել է 333.000:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է նաև, որ օպտիմալացման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու:
Նանե Ղազարյանի զեկույցը՝ հղումով․