Սուրեն Թովմասյանը հանդիպել է ուսանողների հետ
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հանդիպումը ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ագրարային ոլորտի ներկայիս պահանջները, դրանք բավարարելու համար կատարել նշված բուհի հետ համագործակցության ձևաչափերի ընտրություն։
Սուրեն Թովմասյանը նշեց, որ ՀՀ Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթական համակարգին, հետևաբար այդ ուղղությամբ կատարվում են կապիտալ ներդրումներ։

«Պետական ապարատն այսօր ունի մասնագիտական տարբեր ուղղություններով զարգացած, գիտելիքներ ունեցող մասնագետների ներգրավման կարիք։ Նմանատիպ հանդիպումների շրջանակում փորձելու ենք ներկայացնել այն միտումներն ու առաջադեմ գաղափարները, որոնք առկա են և ներդրվում են պետական կառավարման համակարգում։

Փորձելու ենք նաև դրանցով շահագրգռել մեր ոլորտի ուսանողներին և դասավանդող մասնագետներին, որպեսզի համապատասխան տեղեր փնտրեն պետական կառավարման համակարգում՝ ծանոթ լինելով պետության կողմից անցկացվող բոլոր բարեփոխումների և գաղափարների իրականացմանը»,- ասաց Թովմասյանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկոր Հրաչյա Զաքոյանը նշեց, որ բուհը ձգտում է փոխշահավետ համագործակցության՝ աչքի առաջ ունենալով երիտասարդների մրցունակ լինելու և աշխատանք ունենալու, աշխատաշուկայում իրենց ծանրակշիռ տեղը գտնելու հեռանկարը։
Մանրամասները`