Կայացավ Կադաստրի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը

20.02.2026

Կադաստրի կոմիտեում այսօր կայացավ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որը վարում էր կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

ՀՀ Կադաստրի կոմիտեի գործունեության և իրականացվող ծրագրերի արդյունավետ կազմակերպման գործընթացում քաղաքացիական հասարակությանը ակտիվորեն ներգրավելու նպատակով ձևավորվել և այսուհետ իր արդյունավետ աշխատանքը կշարունակի կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհուրդը։

Հիմնական նպատակն է՝ ապահովել բաց, արդյունավետ և թիրախային հաղորդակցություն հանրության հետ, քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում ներգրավել շահառու խմբերին:

Առաջին նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, մասնավորապես՝ անշարժ գույքի գնահատման գործունեությանը վերաբերող օրակարգային հարցեր, նախանշվեցին առաջիկայի անելիքներն ու դրանց զարգացման ուղղությունները, տրվեցին պարզաբանումներ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին օրենսդրական նախաձեռնություններին, որոնք լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեին:

Հասարակակական խորհրդի գործունեությունը իրապես կարևոր հարթակ է և հանրությանը ճշգրիտ և մատչելի տեղեկատվություն փոխանցելու ևս մեկ հնարավորություն: