Պատահական այց կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակ
26.03.2026
Այս անգամ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային օրվա ակտիվ ժամին պատահական այցելել է «Կենտրոն» սպասարկման գրասենյակ, հանդիպել, զրուցել գրասենյակ այցելած քաղաքացիների հետ:
Սպասարկման գրասենյակներում պարբերաբար իրականացվող նման այցերը հնարավորություն են տալիս տեղում ուսումնասիրել քաղաքացիներին հուզող հարցերն ու խնդիրները, լսել նրանց, գտնել արդյունավետ լուծումներ, բարելավել մատուցվող ծառայությունները: