ԿԱՅԱՑԱՎ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Այսօր Կադաստրի կոմիտեում կայացավ կոմիտեի ղեկավարին կից հասարակական խորհրդի հերթական՝ երկրորդ նիստը, որը վարում էր կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
Ամփոփվեցին և քննարկվեցին նախորդ նիստի ընթացքում բարձրաձայնված և այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:
Նիստի ընթացքում քննարկվեցին գնահատման որակավորման քննությունների հարցաշարերի նոր ձեռնարկների մշակմանը, գնահատման ոլորտի զարգացման հայեցակարգին, ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում առաջացող խնդիրներին վերաբերող տարաբնույթ հարցեր:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, անդրադառնալով կադաստրային քարտեզներում առկա անճշտությունների վերաբերյալ խորհրդի անդամների բարձրաձայնած հարցերին, նշեց, որ այս պահին Կառավարության հավանությանն է արժանացել և ԱԺ-ում է գտնվում համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը էականորեն կհեշտացնի քարտեզների ուղղման գործընթացը:
Հասարակական խորհրդի աշխատանքները ավելի գործնական և արդյունավետ դարձնելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել նաև աշխատանքային խմբեր:
Կոմիտեի մասնագիտական վարչություններին տրվեցին հանձնարարականներ՝ ուսումնասիրել նիստի ընթացքում ներկայացված առաջարկները և տրամադրել ամփոփ տեղեկատվություն:
Հասարակակական խորհրդի գործունեությունը հանրությանը ճշգրիտ և մատչելի տեղեկատվություն փոխանցելու կարևոր և շատ արդյունավետ հարթակ է: