Կադաստրի կոմիտեի աշխատակիցները՝ բոուլինգի մրցաշարում
11.05.2026
Մայիսի 9-ին Կադաստրի կոմիտեի աշխատողների Արհեստակցական կազմակերպությունը՝ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի աջակցությամբ կազմակերպել էր բոուլինգի մրցաշար:
Մրցաշարին մասնակցեցին կոմիտեի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները:
Թիմային և անհատական անվանակարգերում հաղթող ճանաչված մեր գործընկերները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: