Փոփոխություններ «Տարածական տվյալների մասին» օրենքում

05.05.2026
Փոփոխություններ «Տարածական տվյալների մասին» օրենքում

Մայիսի 5-ին գումարված ԱԺ հերթական նիստի ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը քննարկման է ներկայացրել ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի նպատակն է զարգացնել եւ կատարելագործել տարածական տվյալների ազգային ենթակառուցվածքը:

Նշվել է, որ տարածական տվյալների ոլորտի զարգացումը եղել է Կառավարության ուշադրության կենտրոնում: Դրա վերաբերյալ դրույթներ են ներառվել դեռեւս 2020 թվականի Կառավարության գործունեության ծրագրում, ինչի արդյունքում ընդունվել է համապատասխան ռազմավարական ծրագիր:

Հետագայում մշակվել են ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում՝ «Տարածական տվյալների մասին» օրենքը:

Սուրեն Թովմասյանի խոսքով` ներկայումս իրականացվում են շարունակական քայլեր տարածական տվյալների ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ: Գործարկվել է Հայաստանի Հանրապետության ազգային պորտալը, իսկ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է նոր ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ներդնել առավել հարմարեցված եւ ընդլայնված գործիքակազմ ունեցող էլեկտրոնային համակարգ:

Օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել տեղեկատվական շտեմարանների թարմությունն ապահովող գործիքակազմ: Նախատեսվում է տարածական տվյալներն ինտեգրել միասնական համակարգում՝ ապահովելով դրանց մշտական եւ արդիական թարմացումը:

Մանրամասները.

https://share.google/1KlfdNYESRigeb0HW