ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսօրվանից չի գործի Կոմիտաս 35/2 հասցեում գործող «Արաբկիր» սպասարկման գրասենյակը
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԵՆ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 30-ի <<ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> N 255-Լ որոշմամբ համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի <<Կադաստրի կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 749-Լ որոշման մեջ, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 1-ից մայրաքաղաքում կգործեն Կադաստրի կոմիտեի երկու խորհրդատվական կենտրոններ՝
- «Երևանի «Շենգավիթ» խորհրդատվական կենտրոն»՝ Մանանդյան 33 հասցեում
- «Երևանի «Կենտրոն» խորհրդատվական կենտրոն՝ Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից):
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռում ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել.
060474207: