Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ Կադաստրի կոմիտեի 2025թ․ բյուջետային ծրագրի կատարողականի զեկույցը

11.06.2026
Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ՀՀ Կադաստրի կոմիտեի 2025թ․ բյուջետային ծրագրի կատարողականի զեկույցը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների կայացած համատեղ նիստում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց կառույցի բյուջետային ծրագրերը՝ մանրամասներ ներկայացնելով 2025թ. կառույցի համար նախատեսված բյուջետային հատկացումներից և ծրագրերից։

Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1ծրագիր, որի բյուջեն կազմել է 3 մլրդ 978 մլն դրամ: Միջոցների զգալի մասը հատկացված է եղել հիմնական աշխատավարձային ֆոնդի սպասարկմանը: Մնացորդային գումարն ուղղվել է ընթացիկ ծախսերին:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասնել է թվայնացման աշխատանքների եւ օրենսդրական բարեփոխումների ուղղությամբ իրականացված ծրագրերը:

Սկսած 2025 թվականից կոմիտեն այլեւս թղթային փաստաթուղթ չի ընդունում քաղաքացիներից, պարզեցվել են էլեկտրոնային համակարգով դիմումների ընդունման ընթացակարգերը:

Բարեփոխումների շարքում կոմիտեի ղեկավարը առանձնացրել է նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի էլեկտրոնային թվային ստորագրության կարգում, դատական համակարգերից ստացվող անշարժ գույքին վերաբերող վճիռների մասով կարգավորումները, «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի ընդունմամբ պայմանավորված բարելավումները:

Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարաններում որակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ են կատարվել:

Կադաստրային քարտեզների ուղղման օրենսդրական նախագիծ է մշակվել, որով գործընթացի առավել պարզեցված ընթացակարգեր կսահմանվեն:

Շարունակվել են նոր գեոպորտալի մշակմանն ու ներդրմանն ուղղված աշխատանքները:

 

Սուրեն Թովմասյանի զեկույցը՝

https://youtu.be/HzIzlMHaztE?t=7718