Աշխատանքային խորհրդակցություն
Այսօր Կադաստրի կոմիտեում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց կոմիտեի գործունեությանն առնչվող կարևոր հարցեր, տրվեցին հանձնարարականներ։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանին հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ համայնքների կադաստրային քարտեզների ուղղման գործընթացում աշխատանքային խմբի ձևավորման, աշխատանքների կազմակերպման, դիմում-բողոքների հիման վրա ձևավորված եզրակացությունների քննարկման մեթոդաբանության վերաբերյալ:
Մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց Գեոմատիկայի և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնների, Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության և Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպել քննարկում Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման աշխատանքներում անշարժ գույքի հասցեների մասով առկա խնդիրների վերաբերյալ և ներկայացնել տեղեկատվություն:
Առաջիկայում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում և կներկայացվեն առաջարկություններ գրանցման գործընթացում առկա խնդիրների վերաբերյալ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը կներկայացնի գրավոր առաջարկություններ կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը արհեստական բանականությանը ինտեգրելու վերաբերյալ:
Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման հետ կքննարկվեն տեխնիկական կասեցումները, որոնք տրվում են ավարտական ակտ ունեցող անշարժ գույքերին, և օրենքի սահմաններում վարչարարությունը կկատարվի հօգուտ քաղաքացու՝ ունենալով միասնական մոտեցում:
Կկազմակերպվի քննարկում գնահատման որակավորման քննությունների անցկացման մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաև կմշակվեն ռիելթորական գործունեության որակավորման քննությունների հարցաշարերը:
Մշակման փուլում է նաև կոմիտեի խորհրդատվական կենտրոնների իրավախորհրդատուների համար վերապատրաստման ծրագիրը: