Աշխատանքային խորհրդակցություն
28.07.2026
Կադաստրի կոմիտեում հուլիսի 28-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։
Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց թեժ գծով ստացվող հեռախոսազանգերին առավել արդյունավետ պատասխանելու և հնարավորինս անպատասխան զանգեր չունենալու համար կրկին անգամ ուսումնասիրել պատասխանատու ստորաբաժանումներում կատարվող աշխատանքը, ներկայացնել հաշվետվություն։
Պատասխանատուների հետ քննարկվեցին կոմիտեի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ հարցեր: