Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանի

18.09.2026
Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանի


Սեպտեմբերի 15-ից 17-ը Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և Երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին։

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված էին գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի, տարածական տվյալների, երկրատարածական տեխնոլոգիաների, Երկրի հեռահար զոնդավորման, կադաստրային հաշվառման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։