Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեում նոյեմբերի 16-ին կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները, կոմիտեի աշխատանքի կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ հարցեր:
Կոմիտեի ղեկավարը հանձնարարությամբ՝ ՀՀ կառավարության 2026-2031 թթ. գործունեության ծրագրից բխող Կադաստրի կոմիտեի միջոցառումները կտարանջատվեն ըստ ստորաբաժանումների, կսահմանվեն պատասխանատուներ և կկատարվի աշխատանքների բաժանում:
Ֆինանսատնտեսագիտական վարչությանը հանձնարարվեց Կադաստրի կոմիտեում իրականացվելիք բոլոր միջոցառումների համար նախատեսված կապիտալ ծախսերը արտացոլել առաջիկա 3-ամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրում:
Առաջիկա օրերին կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ կկազմակերպվի Կադաստրի կոմիտեի 6-ամսյա կատարողականին վերաբերող քննարկում:
Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պատասխանատուներին հանձնարարվեց կազմել առաջարկությունների փաթեթ՝ գեոդեզիական կետերի հաստատված ձևաչափերը գեոպորտալում ինտեգրելու վերաբերյալ: