ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի ուղերձը համակարգի ստեղծման 12 ամյակի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ
ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ կադաստրի համակարգի ստեղծման 12 ամյա տարեդարձի և Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա կապակցությամբ: Անցած 12 տարիները` գործնական առումով, բոլորիս համար լի էին ձեռքբերումներով: Բազմաթիվ քայլեր էին ձեռնարկվել գեոդեզիայի և քարտեզագրության, հողաշինարարության, կադաստրի վարման աշխատանքների բարելավման ուղղությամբ: Այսօր մենք կարող ենք խոսել կայուն զարգացող համակարգի մասին, որը 12 տարվա գործունեության արդյունք է: Դա յուրաքանչյուրիս ներդրման արգասիքն է:
Այսօր, կարևորագույն խնդիր է համակարգում արդի պայմաններում ժամանակի պահանջին արժանի քաղաքացիների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Անհրաժեշտ է բոլորս միասին և յուրաքանչյուրս մեր տեղում, մեր կարողությունների սահմաններում ամեն ինչ անենք համակարգի առաջընթացն ապահովելու համար:
Մաղթում եմ Ձեզ նորանոր աշխատանքային հաջողություններ, նոր մտահղացումներ, որոնք կխթանեն առաջընթաց, անսպառ եռանդ և կորով Ձեզ վստահված պատասխանատու աշխատանքը պատվով և արժանավայել կատարելու համար, հաստատակամություն` ոլորտում ծառացած խնդիրների լուծման գործում:
Երվանդ Զախարյան