Կադաստրի պետական կոմիտեն ամփոփեց 2009 թվականի գործունեության արդյունքները

22.01.2010
Կադաստրի պետական կոմիտեն ամփոփեց 2009 թվականի գործունեության արդյունքները

   Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2009 թվականին ապահովել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  N 40-Ն որոշմամբ հաստատված N 1 և N 2 հավելվածներում ընդգրկված գերակա խնդիրների և միջոցառումների իրականացումն ամμողջությամբ:
  2009 թվականին անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների լուծման և նոր ծրագրային աշխատանքների հետ մեկտեղ կարևորվել է նաև այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք ուղղված են եղել անշարժ գույքի շուկայի զարգացման համար μարենպաստ միջավայրի ստեղծմանը և համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը: