Աշխատանքային այց Լեռնային Ղարաբաղ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջև 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրվել է 2010- 2015 թվականների ընթացքում համատեղ իրականացվող միջոցառումների համագործակցության հուշագիր: Ստորագրված հուշագրի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թվականի ապրիլի 27-ի 037/Լ հրամանի համաձայն ապրիլի 28-ից ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անդամներից կազմված աշխատանքային խումբը` աշխատակազմի անշարժ գույքի հաշվառման վարչության պետ Սամվել Մկրտչյանի գլխավորությամբ մեկնեց Լեռնային Ղարաբաղ: Այցի նպատակն էր մեթոդական օգնություն և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել տեղի գործընկերներին:
Այցի շրջանակներում ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա. Խաչատրյանի, ստորաբաժանումների ղեկավարների հետ համատեղ տեղի ունեցավ խորհրդակցություն, ինչպես նաև կայացան մի շարք հանդիպումներ կոմիտեի աշխատակազմի տարբեր բաժինների աշխատակիցների հետ: Հայաստանից մեկնած մասնագետները սպառիչ պատասխաններ տվեցին իրենց գործընկերներին հուզող բազմաթիվ հարցերի:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին