Սլովակիայի պատվիրակության այցը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

07.06.2010
Սլովակիայի պատվիրակության այցը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Սույն թվականի հունիսի 7-9-ը Հայաստանի Հանրապետությունում է Սլովակիայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչության պատվիրակությունը: Այցը կրում է ճանաչողական բնույթ: Գերատեսչության նախագահ Ստեֆան Մոյզեսի գլխավորած պատվիրակության կազմում են գերատեսչության քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Յարոսլավա Տոմասովիչովան, գերատեսչության նախագահի քարտուղարության պետ Իմրիչ Հոռնանսկին և Գեոդեզիայի և քարտեզագրության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Լյուդվիտ Համասը:

Այսօր պատվիրակությանն ընդունեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ  Երվանդ Զախարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընդհանուր կառուցվածքային խնդիրներ, երկու երկրների միջև հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի շրջանակներում Սլովակիայի պատվիրակությունը կայցելի կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական կենտրոն», «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» ՊՈԱԿ, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ: Կքննարկվեն ավտոմատացման, հողերի միավորման, հողաշինարարության, գեոդեզիայի, քարտեզագրության, երկրատեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրներ:

Պատվիրակության անդամները կայցելեն նաև կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ: Նրանք տեղում կծանոթանան տարածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող գրանցման, հաշվառման, գնահատման և էլեկտրոնային արխիվացման աշխատանքներին: