Դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագրի ստորագրում
Սույն թվականի հունիսի 7-11-ը Հայաստան Հանրապետությունում է Նորվեգական «Ստատենս կարտվերկ»-ի գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի պատվիրակությունը Հելգե Օնսրուդի գլխավորությամբ: «Ստատենս կարտվերկ»-ը հիմնադրվել է 2005 թվականին օտարերկրյա պետություններում աջակցություն իրականացնելու նպատակով: Կենտրոնը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Բալկանյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում նորվեգական ֆինանսավորմամբ ծրագրերի իրագործմանը, որոնք վերաբերում են անշարժ գույքի սեփականաշնորհման, գույքային իրավունքների պաշտպանության, քարտեզագրման և այլ հարցերին: «Ստատենս կարտվերկ» կենտրոնը ունի նշված բնագավառներում միջազգային ծրագրեր իրականացնելու հարուստ փորձ և գիտելիքներ: 2009 թվականին Նորվեգիայի «Ստատենս կարտվերկ»-ի փորձագետները ժամանեցին Հայաստան ուսումնասիրելու անշարժ գույքի ոլորտում ծառայությունները բարելավելու նպատակով Նորվեգիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Այսօր ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Երվանդ Զախարյանը և գույքային իրավունքների և զարգացման կենտրոնի նախագահ Հելգե Օնսրուդը ստորագրեցին դրամաշնորհային ծրագրի իրականացման պայմանագիր: Ներկայումս Հայաստանում գրանցման համակարգին խոչընդոտում են կրկնակի աշխատանքները, կապված տարբեր ծրագրային համակարգերի օգտագործման հետ, սեփականության տվյալների անհամատեղությունը, դժվար և դանդաղ մուտքի հնարավորությունը գույքային իրավունքների և քարտեզների բազա, իսկ քարտեզների բաշխման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ: Հայաստանյան և նորվեգական կողմերի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրի նպատակն է հիմնել գույքային իրավունքները ապահովելու թափանցիկ գրանցման համակարգ: Ծրագրի նպատակներից է եվրոպական ստանդարտներին համապատասխան քարտեզներ տրամադրող համակարգի ստեղծումը: Ստորև թվարկված գործառույթները, 10 մլն նորվեգական կրոն դրամաշնորհի տրամադրման շրջանակներում նախատեսվում են իրականացնել երկու տարվա ընթացքում:
ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին |