Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

22.01.2021
Տարեկան ավելի քան 39 միլիոն դրամի խնայողություն. Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից

Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ կադաստրի կոմիտեն շարունակում է միջոցներ գտնել՝ հրաժարվելու վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից և օգտվել ՀՀ սեփականություն հանդիսացող գույքից՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը։

Օրեր առաջ՝ ՀՀ կառավարության հունվարի 14-ի թիվ 39-Ա որոշմամբ,  ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանումը, որը տեղակայված էր ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թամանյան փողոց 26 վարչական շենք հասցեում գտնվող վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքում,  այսուհետ կգործի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 8 հիվանդանոց հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում զբաղեցրած տարածքներում: Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 16-ից նոր՝ առավել հարմարավետ տարածք է տեղափոխվել նաև կադաստրի կոմիտեի՝ Խորենացի 28 հասցեում գործող «Կենտրոն» սպասարկման գրասենյակը՝ նվազեցնելով պետական բյուջեի ծախսերը տարեկան 30 մլն 996 հազար ՀՀ դրամով։ Գրասենյակն այժմ գործում է Փ․Բուզանդի 1/3 հասցեում (մուտքը՝ Վերնիսաժի կողմից)։

 

Լուսանկարներում «Կենտրոն» գրասենյակի նոր տարածքն է։