Աշխատանքային խորհրդակցություն

07.09.2021
Աշխատանքային խորհրդակցություն

Սեպտմբերի 6-ին  կայացած  աշխատանքային խորհրդակցության սկզբում Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ևս մեկ անգամ անդրադարձավ  քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված աշխատանքներին։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ  Ա.Գուգարացին,Գեոմատիկայի կենտրոնի պետ Վ.Մուրադյանին, Գեոդեզիայի և հողաշինարարության  վարչության պետ Գ. Մանուկյանին հանձնարարվեց պատրաստել իրավական ակտ տարածական տվյալների կառավարման վերաբերյալ և ներկայացնել առաջարկություններ ոլորտի հետագա զարգացման համար։

 Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց մշակել հայեցակարգ՝ չափագրողների և մարկշեյդերական որակավորում ստացող անձանց գործունեությունը կանոնակարգելու վերաբերյալ։ Նախատեսվում է նաև ուսումնական հաստատությունների հետ համատեղ մշակել  նոր կրթական ծրագիր՝  մարկշեյդերական մասնագիտական կրթության որակի բարելավման  և կատարելագործման  համար ։

Ամփոփելով նիստը՝ Ս. Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծեց   Covid-19-ի դեմ պայքարի շրջանակներում աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների խստիվ պահպանման կարևորությունը։