Մեղրաձոր համայնքում գտնվող անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները

06.11.2019
Մեղրաձոր համայնքում գտնվող անանուն լեռն այսուհետ կկոչվի Անապակ. հանձնաժողովն ընդունեց նաև օրակարգում ընդգրկված 14 առաջարկները
ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի նոյեմբերի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված էր 15 հարց: Քվորումն ապահովված էր: Հանձնաժողովի 14 անդամներից ներկա էին 9-ը:
 
Նիստի հենց սկզբում քննարկման դրվեց «Էյ ընդ էմ Ռեյր» ՍՊԸ-ի՝ Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում գտնվող լեռը Հրաշալեռ կամ Անապակ անվանակոչելու մասին գրությունը: Հանձնաժողովի հավանությանն արժանացավ Անապակ տարբերակը: Քվեարկությամբ ընդունվեցին մնացած առաջարկությունները ևս: Աշխարհագրական օբյեկտների անվանափոխման առաջարկները հանձնաժողովն ստացել է Կոտայքի, Տավուշի և Լոռու մարզերի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Հանձնաժողովը համաձայնության չեկավ միայն Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող Թփի ղաշ կոչվող ամրոցի անվանափոխման հարցում (առաջարկվել է Թփի լանջ տարբերակը): Հարցը կքննարկվի տեղանքում լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելուց հետո: