Գնահատողի որակավորման վկայական կստանա ևս 6 անձ
15.10.2019
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 14-ին անցկացվեց Հայաստանի տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական հերթական որակավորումը:
Հանձնաժողովի նախագահն է Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանը: Մասնակցության հայտ էր ներկայացրել 37 քաղաքացի, ներկա էին 32-ը:
Գնահատողի որակավորման վկայական կստանան անցողիկ շեմը հաղթահարած 6 մասնակիցները: