IntelinAir-ի հետ համագործակցության հնարավորությունները քննարկվեցին կլոր սեղանի շուրջ
10.10.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT ) 2019 թ. համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած՝ IntelinAir ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ալ Եսայանն ընկերության աշխատակիցներ Արմեն Խաչիկյանի և Արթուր Դոլմաջյանի հետ Կադաստրի կոմիտեում էր՝ քննարկելու իրականացվող բարեփոխումները և գերատեսչության հետ համագործակցության հնարավորությունը։ Տեղակալ Լևոն Մելիքյանի և գեոդեզիայի, քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանի հետ Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը (Sarhat Petrosyan) ներկայացրեց կադաստրային, ինչպես նաև Հայաստանում ծառայություններ մատուցող ընկերությունների տվյալների բազայի ամբողջովին թվայնացման և միասնականացման համար նախատեսված քայլերը։
IntelinAir-ը հիմնադրվել է 2015 թ., կենտրոնակայանը ԱՄՆ-ում է, գործունեության թիրախը գյուղատնտեսությանն աջակից բարձր տեխնոլոգիական լուծումների մշակումն է։