Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում Եվրամիության փորձագետները

18.10.2019
Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանում Եվրամիության փորձագետները
Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ Տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։
 
Հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի հետ։
 
Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց:
 
Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը ներկայացնում են Նիդերլանդների հողերի գրանցման և քարտեզագրման լիազոր մարմինը (Kadaster). Դիժկստրան տարածաշրջանային կառավարիչ է, Լեմմենը՝ հողերի կառավարման ավագ խորհրդատու։