Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

ՀՀ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ստեղծել է հավելված անվճար օգտագործման համար։ Հավելվածը չի հակասում «Անձնական տվյալների մասին» օրենքի պահանջներին:

ՀՀ կադաստրի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծել է հավելված, որը նախատեսված է անվճար օգտագործման համար։ Հավելվածում առկա են անվճար և վճարովի տրամադրվող ծառայություններ։

Այս էջն օգտագործվում է այցելուներին տեղեկացնելու  Կոմիտեի քաղաքականության մասին՝ կապված անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և բացահայտման հետ, եթե որևէ մեկը ցանկանում է օգտվել Կոմիտեի հավելվածից:

Եթե Դուք որոշել եք օգտվել  Կոմիտեի հավելվածից, ապա Դուք համաձայնվում եք այս փաստաթղթով սահմանված տվյալների հավաքագրման և օգտագործման քաղաքականության հետ: Հավաքագրվող անձնական տվյալները, օգտագործվելու են բացառապես ապահովելու ծառայության տրամադրումը  և բարելավելումը: Մենք չենք օգտագործելու կամ  փոխանակվելու Ձեր տվյալներով որևէ մեկի հետ, բացառությամբ սույն Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված դեպքերի:

Սույն Գաղտնիության քաղաքականության մեջ օգտագործվող տերմիններն ունեն նույն նշանակությունը, ըստ մեր Պայմանների և դրույթների, որը հասանելի է  Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հավելվածում, եթե այլ բան սահմանված չէ սույն Գաղտնիության քաղաքականությամբ:

Տվյալների լոգավորում

Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ երբ  Կոմիտեի հավելվածից օգտվելիս սխալների հայտնաբերման դեպքում հավաքագրվում են տվյալներ և տեղեկատվություն (երրորդ կողմի ծառայությունների միջոցով) Ձեր հեռախոսում, որը կոչվում է գրանցամատյան (Log Data): Գրանցամատյանի այս տվյալները կարող են ներառել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝ Ձեր սարքի ինտերնետային պրոտոկոլի (IP) հասցեն, սարքի անվանումը, օպերացիոն համակարգի տարբերակը, հավելվածի կազմաձևը՝ Կոմիտեի հավելվածից օգտվելիս, օգտագործման ժամը, ամսաթիվը և այլ վիճակագրական տվյալներ։

Ծառայություն մատուցողներ

Երրորդ կողմի ընկերությունների և անհատների ծառայությունները օգտագործվում են հետևյալ դեպքերում՝

  • Ծառայությունները պարզեցնելու համար
  • Իրականացնել սպասարկման ծառայություններկամ
  • Վերլուծել, թե ինչպես է օգտագործվում մեր ծառայությունը:

Ցանկանում ենք տեղեկացնել հավելվածից օգտվողներին, որ հանձնարարված խնդիրների կատարումն ապահովելու համար երրորդ կողմերին հասանելի են դառնալու Ձեր անձնական տվյալները: Այնուամենայնիվ, նրանք պարտավոր են չհրապարակել և չօգտագործել տեղեկատվությունը որևէ այլ նպատակով։

Անվտանգություն

Մենք գնահատում ենք Ձեր վստահությունը անձնական տվյալներ (սուբյեկտի ազգանունը, անունը, հայրանունը, մշակման ենթակա անձնական տվյալների ցանկը, անձնական տվյալների հետ կատարման ենթակա գործողությունների ցանկը, որոնց համար հայցվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը, հայցվող համաձայնության գործողության ժամկետը, ինչպես նաև համաձայնությունը հետ կանչելու կարգը և դրա հետևանքները) տրամադրելու հարցում, հետևաբար մենք ձգտում ենք օգտագործել դրանք պաշտպանելու  առևտրային առումով ընդունելի միջոցներով:

Խնդրում ենք հաշվի առնել, որ  համացանցի միջոցով փոխանցման ոչ մի մեթոդ կամ էլեկտրոնային պահպանման եղանակ 100% անվտանգ և հուսալի չէ, և մենք չենք կարող երաշխավորել դրա բացարձակ անվտանգությունը:

Օգտվողները կարող են անձամբ ջնջել իրենց հաշիվները՝ մուտք գործելով կարգավորումների բաժին:

Հղումներ դեպի այլ կայքեր

Հավելվածը կարող է պարունակել հղումներ դեպի այլ կայքեր: Եթե սեղմեք երրորդ կողմի հղմանը, դուք մուտք կգործեք համապատասխան կայքը:

Խնդրում ենք հաշվի առնել, որ այդ արտաքին կայքերը չեն սպասարկվում մեր կողմից: Հնարավոր է, այդ կայքերից օգտվելու համար պահանջվի ներկայացնել անձնական տվյալներ։

Երրորդ կողմից մատուցվող ծառայությունների նման օգտագործումը և երրորդ կողմի ծառայությունների միջոցով տեղեկատվության տրամադրումը ենթակա են երրորդ կողմի օգտագործման պայմաններին, ծառայության պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը:

Ուստի, խստորեն խորհուրդ է տրվում հետևելու այդ կայքերի Գաղտնիության քաղաքականությանը: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար:

Երեխաների անվտանգություն

Այս ծառայությունները նախատեսված չեն 16 տարեկանից ցածր անձանց համար: Մենք գիտակցաբար չենք հավաքագրում անձնական տվյալներ 16 տարեկանից փոքր երեխաներից: Այն դեպքում, երբ հայտնաբերենք, որ 16 տարեկանից փոքր երեխան անձնական տվյալներ է տրամադրել, անմիջապես կհեռացնենք դրանք մեր սերվերներից: Եթե ​​դուք ծնող եք կամ խնամակալ և տեղյակ եք, որ ձեր երեխան անձնական տվյալներ է տրամադրել, խնդրում ենք կապվել մեզ հետ, որպեսզի կարողանանք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:

Փոփոխություններ տվյալ Գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության քաղաքականությունը: Այսպիսով, ձեզ խորհուրդ է տրվում պարբերաբար վերանայել այս էջը ցանկացած փոփոխության դեպքում: Դուք կտեղեկացվեք (ծանուցում ստանալու միջոցով) այս էջում ցանկացած փոփոխության վերաբերյալ։ Այս փոփոխություններն ուժի մեջ են մտնում  էջում տեղադրվելուց անմիջապես հետո:

Հետադարձ կապ

Կոմիտեի Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, հարցերի կամ առաջարկների դեպքում, մի տատանվեք կապվել մեզ հետ՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Երևան, Արշակունյաց պողոտա 7, +37460474240, (էլ. հասցե՝ info@cadastre.am) հասցեով։

Կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակը նախատեսված է բացառապես կադաստրային ոլորտի հետ առնչվող անձանց համար, ովքեր կարիք ունեն ներկայացնելու դիմումներ գույքի նկատմամբ իրավունքների, իրավունքների սահմանափակումների պետական գրանցման, գույքի, դրա նկատմամբ իրավունքների, սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար: