Գնումների կազմակերպման բաժին

Գնումների կազմակերպման բաժին

Պետ` Հրաչյա Մանուկյան

     060 474 142

     hrachya.manukyan@cadastre.am


Գնումների կազմակերպման բաժինն ապահովում է Կադաստրի կոմիտեի կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացը և պատասխանատու է կոմիտեի գնումների գործընթացի կազմակերպման ու համակարգման համար, ինչպես նաև եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ։ Ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը «Գնումների մասին» ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին։ Կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը։ Վարում է կոմիտեի գնումների պլանը, կազմում է գնումների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ու ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն։ Հրապարակում է կոմիտեի կարիքների համար իրականացվող գնման գործընթացների համապատասխան տեղեկատվությունը  տեղեկագրում՝ www.procurement.am կայքում: