Քարտուղարություն

Քարտուղարությունն իրականացնում է Կադաստրի կոմիտեի ներքին փաստաթղթավարությունը՝ ներքին գործավարության կարգի համաձայն, կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, արձանագրում է կոմիտեի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, գլխավոր քարտուղարի մոտ անցկացվող խորհրդակցությունները։
«Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ կազմակերպում է կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների նախորդ տարիների փաստաթղթերի արխիվացման աշխատանքները: