Հայտարարություն
Վերջնաժամկետ 13.10.2026
Կոդ
Կոմիտեի Արտաքին կապերի վարչությունոմ փորձագետ ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Փորձագետի ներգրավման նպատակը՝ Կադաստրի կոմիտեի արտաքին կապերի վարչության աշխատանքների ծավալի էական ավելացման պայմաններում Վարչության կողմից իրականացվող միջազգային համագործակցության, միջազգային ծրագրերի և միջոցառումների համակարգման, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա գործընկեր կառույցների հետ հաղորդակցության, ինչպես նաև միջազգային իրավապայմանագրային համագործակցության հետ կապված աշխատանքների արդյունավետ և պատշաճ իրականացման ապահովումն է:
Փորձագետը ներգրավվելու է միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների համակարգմանը, միջազգային ծրագրերի և միջոցառումների նախապատրաստմանն ու կազմակերպմանը, միջազգային գործընկերներից ստացվող տեղեկատվական և փաստաթղթային հարցումների ուսումնասիրմանն ու համապատասխան նյութերի նախապատրաստմանը, ինչպես նաև միջազգային փորձի և իրավապայմանագրային փաստաթղթերի ուսումնասիրմանն ու վերլուծությանը։
Փորձագետ ներգրավելու ժամկետը՝ պայմանագիրը կնքելու պահից սկսած 1 տարի ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
-
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
-
բարձրագույն իրավաբանական կրթություն,
-
համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
-
օտար լեզուների իմացություն (անգլերեն, ռուսերեն)
Փորձագետի պարտականությունները՝
Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացի հետևյալ աշխատանքները՝
-
միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների առավել արդյունավետ և համակարգված կազմակերպում և համակարգում,
-
միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա գործընկերների հարցումների օպերատիվ և մասնագիտական ուսումնասիրություն ու պատշաճ արձագանք,
-
միջազգային ծրագրերի, նախաձեռնությունների և միջոցառումների նախապատրաստման և իրականացման գործընթացների արդյունավետ համակարգում,
-
միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի և այլ միջազգային փաստաթղթերի նախագծերի ժամանակին և մասնագիտական ուսումնասիրություն ու նախապատրաստում,
-
միջազգային իրավապայմանագրային գործընթացների շրջանակում անհրաժեշտ փաստաթղթերի և առաջարկությունների մշակման ու համաձայնեցման գործընթացների արդյունավետ համակարգում,
-
միջազգային փաստաթղթերից բխող պարտավորությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի համակարգված մշտադիտարկում,
-
միջազգային իրավական և պայմանագրային պրակտիկայի ուսումնասիրություն և Կոմիտեի գործունեության համապատասխան ոլորտներում դրա կիրառելիության վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
-
միջազգային համագործակցության և իրավապայմանագրային գործընթացների շրջանակում հնարավոր իրավական, կազմակերպական և ընթացակարգային ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
-
Կոմիտեի միջազգային համագործակցության գործընթացների շարունակականության, պատշաճ փաստաթղթավորման և սահմանված ժամկետներում իրականացումն ապահովող մասնագիտական աջակցության ապահովում։
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2026 թվականի հոկտեմբերի 13-ը ներառյալ։
Ի գիտություն՝ Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Փորձագետի աշխատավարձը կազմում է` 267.072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա 35/2/ հետևյալ փաստաթղթերը.
1.դիմում՝ Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի անունով (լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)
2. անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
3. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4. արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
5.աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում),
6.մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
Աշխատանքի վայրը՝ Կադաստրի կոմիտե /ք.Երևան, Կոմիտասի պողոտա 35/2/: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247: