Թափուր պաշտոն
Կադաստրի կոմիտեն հայտարարում է ներքին մրցույթ՝ «Կենտրոն» սպասարկման գրասենյակի ավագ մասնագետի (ծածկագիր` 61-26.6ա1-Մ5-7) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
«Կենտրոն» սպասարկման գրասենյակի ավագ մասնագետի (ծածկագիր` 61-26.6ա1-Մ5-7) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Աշխատավայրը՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Փ. Բուզանդի 1/3:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 15-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
-
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
-
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 129.634 (մեկ հարյուր քսանինը հազար վեց հարյուր երեսունչորս) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
-
Սահմանադրություն. հոդվածներ՝ 1, 2, 4, 10, 12-15, 18, 21, 24, 32-33, 35-38, 40, 43, 44, 46-49, 56-58, 60, 66, 82, 84, 88-90
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
-
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 1, 4, 5, 7, 9-12, 18-21, 24, 25, 27, 29, 30, 33, 34, 36
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
-
«Հանրային ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-5, 7-9, 14, 15, 18, 19, 25, 29-33, 43, 51, 52
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 7-12, 17, 19, 23, 24, 27, 28, 30, 32, 34, 43, 44, 48, 74, 75
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149032
-
ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք. հոդվածներ՝ 31, 50, 67, 134, 163, 166, 176, 178, 192, 195, 199, 201, 214, 215, 222, 224, 228, 236, 249, 265, 270, 279, 318, 322, 324, 570, 612, 620, 1185, 1192, 1193, 1211, 1227, 1245
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=148978
-
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք. հոդվածներ՝ 3-5, 7, 10, 12, 14-17, 21-23
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302
-
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 749-Լ որոշում
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=14160թ3
-
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
-
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Երևան 2013։
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
-
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.,
հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
-
«Խնդրի լուծում»,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
-
«Հաշվետվությունների մշակում»
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
-
«Բարեվարքություն,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7, հեռախոսահամար՝ 060-474247, էլեկտրոնային փոստի հասցե՝ narine.panosyan@cadastre.am կամ varduhi.simonyan@cadastre.am):