Հայտարարություն

Վերջնաժամկետ 16.11.2026
Կոդ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՄ ԳԵՈԴԵԶԻԱ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԴԱՄՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ տարածքում ռիելթորական գործունեության բնագավառում հայտատու ֆիզիկական անձանց որակավորման քննությունների անցկացումը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռիելթորական գործունեության ոլորտում մասնագիտական որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):

Հանձնաժողովը կազմված է 7 անձից` նախագահից, քարտուղարից և անդամներից: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը կոմիտեի աշխատակիցներ են, երեք անդամ ընտրվում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ հաստատություն)՝ տնտեսագիտության կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր մասնագիտության գծով աշխարհագրական, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող, իսկ մյուս երկուսը՝ կոմիտեի նախաձեռնությամբ՝ որակավորված ռիելթորների կազմից՝ ռոտացիոն կարգով, առավելագույնը մեկ տարի ժամկետով։

Հանձնաժողովի կազմում թեկնածու ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել հաստատությունները՝ հետևյալ պայմանների ապահովմամբ՝

  • առաջադրվող թեկնածուն պետք է ունենա առնվազն տնտեսագիտության կամ իրավաբանական գիտությունների կամ գեոդեզիա՝ ներառյալ քարտեզագրություն և կադաստր մասնագիտության գծով աշխարհագրական, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,

  • առաջադրվող թեկնածուն չպետք է լինի համապատասխան բնագավառի քաղաքականությունը մշակող պետական կառավարման համակարգի մարմնի աշխատակից:

   Հանձնաժողովի անդամության հայտի հետ միաժամանակ պետք է ներկայացնել այն փաստաթղթերը (բնօրինակ կամ պատճեն), որոնք փաստում են վերոշարադրյալ կետերով ամրագրված պայմաններին համապատասխանությունը:

   Հայտում պետք է նշվեն հանձնաժողովի կազմում առաջադրվող թեկնածուի վերաբերյալ տվյալներ (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե):

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ը ներառյալ (աշխատանքային ժամեր՝ 09:00-18:00):

Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ (info@cadastre.am. հեռ.՝ 060474222) էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սքանավորված, կամ Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (e-request.am) միջոցով:

Հայտեր ընդունման հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամար` 060-474146, էլեկտրոնային փոստի հասցե` meri.abrahamyan@cadastre.am