Թափուր պաշտոն
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին
Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 61-25.5-Մ6-4) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 12։30-ին Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա 35/2):
Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. ինքնակենսագրություն
2. անձնագիր (ՀԾ համարանիշ) կամ նույնականացման քարտ
3. դիպլոմ (առկայության դեպքում)
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼՈՒՄ ՍՏՈՒԳՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204205/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/204832/latest
հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/208569/latest
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139.776 (Մեկ հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի մասնագետի (ծածկագիր՝ 61-25.5-Մ6-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։
Աշխատավայրի հասցեն է՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա 35/2։
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցին ներկայանալու հաստատման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի նոյեմբերի 5-ը ներառյալ։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastre.am էլեկտրոնային փոստի հասցեին։