Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 19.10.2021 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.6-Մ4-2
Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբան
 (ծածկագիր՝ 61-25.6-Մ4-2)
 
Իրականացնում է՝ Կոմիտեի շահերի պաշտպանությունը դատական մարմիններում, Կոմիտեի կողմից տրված լիազորագրի հիման վրա Կոմիտեի շահերի պաշտպանությունն ապահովելուն,  ՀՀ դատական ակտերի դեմ վերադասության կարգով բողոքի պատասխանների նախապատրաստման աշխատանքները, մասնակցում է դատական նիստերին, հայցադիմումների պատասխանների նախապատրաստման աշխատանքներին.
 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն
Գործարարություն, վարչարարություն և իրավունք
Ոլորտ
Իրավունք
Ենթաոլորտ
Իրավունք
Մասնագիտություն
042101.00.6, 042101.00.7  Իրավագիտություն
 
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  • «Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 
Աշխատավարձը՝ 150.799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:
 
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:
* * *
Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
 
  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
 
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474 247
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   19.10.2021թ.: