Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 10.11.2021 - Ակտուալ չէ
Կոդ

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝

  • Տարեկան բյուջետային հայտի կազմում,

  • Վարչության գործառույթներին առընչվող իրավական ակտերի նախագծերի կազմում,

  • Միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազման աշխատանքների իրականացում,

  • Տարեկան բյուջեի բացատրագիր-հաշվետվության կազմում,

  • «Հայկական ծրագրեր» համակարգի հաշվապահական հաշվառման վարում,

  • ՀՀ ֆինանսների նախարարության «Քլիենթ-Թրեժրի» հաշիվները սպասարկելու էլեկտրոնային կառավարման ծրագրային համակարգի միջոցով կոմիտեի պայմանագրերի մուտքագրում, փոփոխում, փոխանցում, ամփոփում,

  • Քաղաքացիների գումարների վերադարձների փաստաթղթերի կազմում և իրականացում,

  • Ֆինանսական հոսքերի օրական, ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացում,

  • Ստորաբաժանումներին ֆինանսավորման տրամադրում,

  • Կոմիտեի աշխատակիցների, աշխատավարձերի, արձակուրդային վճարների, անաշխատունակության նպաստների հաշվարկ,

  • Կոմիտեի մարզային և սպասարկման գրասենյակների, Կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների նյութական պատասխանատուների փոփոխության ժամանակ գույքագրման աշխատանքների կազմակերպում,

  • Համակարգի ամենամսյա խրախուսման գումարների հավաքագրում, ամփոփում և հրամանի նախագծի կազմում,

  • Կոմիտեի մարզային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական տուրքերի հավաքագրում, ամփոփում և հաշվետվության ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

  •  Կոմիտեի աշխատակիցների սոցիալական փաթեթների հետ կապված աշխատանքների կազմակերպում (հաշիվնների բացման, դիմումների և պայմանագրերի հավաքագրման, փոխանցվող գումարների հաշվարկման, նոր ընդունվող աշխատակիցների մուտքագրման, բազաների թարմացման, ազատված աշխատակցիցների պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների հիման վրա ստանձնած պարտավորությունների չափի հաշվարկման և համամասնորեն մարման կազմակեպում, ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային հաշվետվությունների կազմում և ՀՀ ֆինանսների նախարություն ներկայացում, ցանկացած փոփոխության դեպքում ՀՀ առողջապահության նախարարություն տվյալների ներկայացում),

  • Կոմիտեի մարզային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական տուրքերի հավաքագրում, ամփոփում և հաշվետվության ներկայացում ՀՀ պետական եկամուտների կոմիտե:

 

 

Փորձագետ ներգրավելու ժամկետը՝

 Պայմանագիրը կնքելու պահից սկսած մեկ տարի ժամկետով:

 

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • ՀՀ քաղաքացիություն,

  • բարձրագույն կրթություն,

  • իր լիազորություններին վերաբերող անհրաժեշտ իրավական ակտերի  իմացություն,

  • թիմային աշխատանքի ունակություն,

  • հաշվետվությունների, փաստաթղթերի կազմման և ներկայացման ունակություն,

  • տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն,

  • բանակցություններ վարելու կարողություն,

  • կոնֆլիկտների կառավարում,

  • փոփոխությունների կառավարում,

  • ժամանակի կառավարում:

 

ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՄԻՏԵՈՒՄ

Փորձագետը Կոմիտեին տրամադրվող փորձագիտական ծառայությունների շրջանակում պետք է իրականացնի հետևյալ աշխատանքները.

«Հայկական ծրագրեր» համակարգում գործող օրենսդրությանը համապատասխան միասնական պահոցի վարում`

  • Կոմիտեի հաշվապահական հաշվառման տվյալների տեղափոխում նոր միասնական պահոց,

  • Սպասարկման գրասենյակի աշխատակիցների տվյալների, հաշվարկների տեղափոխում և ընթացիկ հաշվարկների զուգահեռ իրականացում

  • Մարզային ստորաբաժանումների հաշվապահական տվյալների՝ հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, նյութերի տեղափոխում նոր ստեղծված պահոց և ընթացիկ փոփոխությունների վարում:

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման հաշվապահական տվյալների տեղափոխում նոր միասնական պահոց:

  • Ամենամսյա տվյալների համեմատում նոր և գործող պահոցների տվյալների հետ:

Մեթոդաբանության մշակում

  • Սահմանել հիմնական միջոցների տեղափոխման ժամանակ գույքային համարների կազմման համար միասնական մոտեցում, որը հնարավորություն կտա ապահովել կապը հին և նոր գույքային տվյալների մեջ:

  • Սահմանել միասնական մոտեցում գործող և նոր պահոցներում աշխատավարձերի, անաշխատունակության նպաստների, խրախուսումների տվյալների մուտքագրման համար:

 

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2021 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ։
 

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1) դիմում (ձևանմուշը կցվում է),
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող  փաստաթղթի պատճենները,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
7) Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ ------ էջ:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Արշակունյանց 7:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար՝ հեռ. 060474247:

 

Դիմում