Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 06.11.2021 - Ակտուալ չէ
Կոդ 61-25.7-Մ6-2

Կադաստրի կոմիտեն հայտարարում է մրցույթ՝ կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.7-Մ6-2) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 11։00-ին Կադաստրի կոմիտե վարչական շենքում (ք. Երևան, Արշակունյաց 7):

Հարցազրույցի հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝

1. անձնագիր (ՀԾ համարանիշ)

2. դիպլոմ  (առկայության դեպքում)

3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)

4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով:

Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։

Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 111,115 ՀՀ դրամ։

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա պատասխանատվություն ստանձնելու կարողություն։

Կադաստրի կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության շուկայի վերլուծության բաժնի մասնագետի (ծածկագիր` 61-25.7-Մ6-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (էլեկտրոնային օրինակը կցվում է)։

Աշխատավայրի հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2021 թվականի նոյեմբերի 6-ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060-474247 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@cadastr.am էլեկտրոնային փոստի հասցեին։

 

Պաշտոնի անձնագիր