Թափուր պաշտոն

Վերջնաժամկետ 17.12.2021 - Ակտուալ չէ
Կոդ 61-26.9է-Մ3-24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին
Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման անշարժ գույքի ավագ ռեգիստրի
 (ծածկագիր՝ 61-26.9է-Մ3-24)
 
Իրականացնում է՝ Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթները կանոնակարգող գերատեսչական ակտերով սահմանված կարգով իր վարույթում գտնվող գույքի նկատմամբ իրավունքների և (կամ) սահմանափակումների պետական գրանցման դիմումների հիման վրա օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում.
Տրամադրում է՝ գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման գործավարությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված կարգով գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների, ինչպես նաև այլ տեղեկատվություն.
 
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
  • Բարձրագույն կրթություն.
  • Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:
  • «Գույքի նկատմամբ իրվունքների պետական գրանցման մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, Վարչապետի 2018թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
 
Աշխատավարձը՝ 175.932 (մեկ հարյուր յոթանասունհինգ հազար ինը հարյուր երեսուներկու) դրամ է:
 
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` 2023 թվականի հունվարի 20-ը:
* * *
Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
 
* * *
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
 
  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
  •  աշխատանքային գրքույկի պատճենը.
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
 
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման վարչությունում յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը՝ 10։00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը։
 
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,
հեռ.՝ 060 474247
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 17.12.2021թ.: