ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերջնաժամկետ 10.01.2022 - Ակտուալ չէ
Կոդ

Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորման ստուգումն անցկացվելու է  2022 թվականի հունվարի 19-ին, ժամը՝ 10:00 -ին:

Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը  կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին համաձայն կարգի՝ պատշաճ ձևով կտեղեկացվի նախապես:

Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև:  Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով,

  • բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,

  • անձնագրի պատճենը,

  • պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283, բնօրինակը ներկայացնել որակավորման ստուգման օրը)

  • մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:

Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 10-ը ներառյալ:

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 10.01.2022թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:

Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական  շենքի 12-րդ հարկում:

Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք էջում  www.cadastre.am, մասնավորապես, «Որակավորում» բաժնի «Անշարժ գույքի գնահատում» ենթաբաժնում: 

Իրավաբանական վարչություն

Օրենսդրության մշակման և որակավորման բաժին

Հեռ. 060-474114

Դիմում