ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատման գործունեության բնագավառում հերթական որակավորման ստուգումն անցկացվելու է 2022 թվականի հունիսի 28-ին, ժամը՝ 10:00 -ին:
Հայտնում ենք նաև, որ ելնելով հայտատուների քանակից որակավորման ստուգումը կարող է անցկացվել մեկից ավելի օրերով, որի մասին համաձայն կարգի՝ պատշաճ ձևով կտեղեկացվի նախապես:
Մասնագիտական որակավորում ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
Դիմումը և դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումի ձևը տեղադրված է ստորև: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
-
գրավոր դիմում` կոմիտեի ղեկավարի անունով,
-
բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը,
-
անձնագրի պատճենը,
-
պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը (3.000 ՀՀ դրամ, Հ/Հ 9 0000 5163283, բնօրինակը ներկայացնել որակավորման ստուգման օրը)
-
մեկ լուսանկար` 3x4 սմ չափի:
Փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի ընդհանուր բաժնում` առձեռն, փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am) 2022 թվականի մայիսի 26-ից մինչև 2022 թվականի հունիսի 15-ը ներառյալ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 15.06.2022թ., մինչև ժամը` 18:00, աշխատանքային օրվա ավարտը:
Որակավորումն անցկացվելու է ք. Երևան, Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող վարչական շենքի 12-րդ հարկում:
Անշարժ գույքի գնահատման գործունեության հայտատու ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հարցաշարը տեղադրված է Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայք էջում www.cadastre.am, մասնավորապես, «Որակավորում» բաժնի «Անշարժ գույքի գնահատում» ենթաբաժնում: